Ինչո՞ւ է Հադրութի քաղաքապետը բնակություն հաստատել Երեւանում 

Ինչո՞ւ է Հադրութի քաղաքապետը բնակություն հաստատել Երեւանում 

Մեզ պատմեցին, որ Հադրութի արդեն նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը տեւական ժամանակ է բնակություն է հաստատել Երեւանում: Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչությունը բառի ամենաուղիղ իմաստով հայտնվել է բախտի քմահաճույքին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հադրութից Երեւան ժամանած բնակիչները միանվագ 300.000 դրամից զատ պետության կողմից ոչինչ չեն ստացել:

Իսկ ահա վերջին օգնությունը, որ եղել է նրանց, «Կարմիր խաչի» կողմից ընդամենը 15.000 դրամից է տեսքով է եղել, այն էլ միայն անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Մենք փորձեցինք կապ հաստատել Վահան Սավադյանի հետ՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ երեկ էլ արցախցիներն իրականացնում էին բողոքի ակցիա, սակայն, ինչպես տեսնում ենք «սայլը տեղից չի շարժվում»: