Ձերբակալել են նախագահի որդուն

Ձերբակալել են նախագահի որդուն

Կոսովոյում ձերբակալել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի որդուն՝ Դանիլոյին, հայտնում է NSN-ը։
Նշվում է, որ ուժայինները նախագահի որդուն ձերբակալել են Տրուդ գյուղում։

Վուչիչ կրտսերի գտնվելու վայրը ներկայումս անհայտ է:

Ավելի վաղ տեղական KTV հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրել Սերբիայի նախագահի որդու շապիկի վրա, որով նա Վիդովդանի տոնին այցելել է Կոսովոյի Գրաչանիցայի տաճար։ 

Հագուստի վրա եղել է «Մի հանձնվիր» մակագրությունը։