Լիանա Կարապետյանին ազատ են արձակել

Լիանա Կարապետյանին ազատ են արձակել

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «ՀԿԳ գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»։

Դատարանը «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ և գրավ կիրառելու որոշում կայացրեց։ 

Դատարանը որոշեց Լիանա Կարապետյանին 3 մլն դրամ գրավի դիմաց ազատել կալանքից։ Մեր տեղեկություններով՝ գրավն արդեն վճարել են և Լիանա Կարապետյանն ազատության մեջ է։  

Նշենք, որ Լիանա Կարապետյանը, որ երկար տարիներ մանկատան տնօրենն է, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի նախկին կինն է։