Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը։ Նիստի հետաձգման պատճառը Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի չներկայանալն էր նիստին։

Պաշտպանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ  հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել  դատական նիստին։ 

Քանի որ ամբաստանյալներից Արմեն Գեւորգյանի պաշտպանը մեկնելու է արձակուրդ, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 8-ը։