Բյուջեի միջոցներով 5 հոգու գործուղել է Ռուսաստան

Բյուջեի միջոցներով 5 հոգու գործուղել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի միջոցներով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության հարցերով բաժնի պետ Հասմիկ Ահարոնյանին, էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանին և արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանին 2021 թվականի ապրիլի 19-21-ը գործուղելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Հասմիկ Ահարոնյանի, Ավետիս Պերյանի և Տաթևիկ Միքայելյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ Փաշինյանը Ռոստով է գործուղել Զարեհ Սինանյանին և նրա գրասենյակի վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանին․ 

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2021 թվականի ապրիլի 19-23-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ռոստով՝ ապրիլի 19-21-ը, Մոսկվա՝ ապրիլի 21-23-ը ներառյալ)՝ Ռոստովի հայ երիտասարդների միության հրավերով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրությանը, Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի հրավերով իրավաբանների համաժողովին մասնակցելու և համայնքային տարբեր շրջանակների ներկայացուցիչների, երիտասարդական խմբերի և անհատների հետ հանդիպելու նպատակով:

Զարեհ Ջոն Սինանյանի և Հովհաննես Ալեքսանյանի՝ գործուղման ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է մյուս որոշման մեջ։