Պայթյուն է որոտացել իրանական Ղում քաղաքի քիմիական գործարանում 

Պայթյուն է որոտացել իրանական Ղում քաղաքի քիմիական գործարանում 

Հզոր պայթյուն է որոտացել Իրանի Ղում քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից դեպի հարավ-արեւմուտք։ Համաձայն իրանական մամուլում տեղ գտած հրապարակումների, պայթյունը որոտացել է Ղումի քիմիական գործարանում։

Պայթյունից հետո սկսվել է հրդեհ։ Արտակարգ պատահարի հետեւանքով տուժել է հինգ մարդ։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։