Սարգսյանի որդին չի՞ ուզում գա երեք ամսով ծառայի, թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար

Սարգսյանի որդին չի՞ ուզում գա երեք ամսով ծառայի, թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար

Արմեն Սարգսյանի որդին չի՞ ուզում գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Պաշտոնյաները, նրանց որդիները զորակոչվելո՞ւ են, ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չ՞ ուզում գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար: Բոլոր պաշտոնյաներին՝ պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, զանազան վարչության պետեր, եթե տարիքը անցել է, նրանց որդիները պարտավոր են, օրինակ, ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին:

Երկուշաբթի օրը քայլեք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք: Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս Ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչեք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը»,- գրել է Բաղդասարյանը: