Կրկին «նախկինների» ոճով

Կրկին «նախկինների» ոճով

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեկին մեկ գործում են «նախկինների» ոճով` անգամ իրենց սիրելի ասֆալտն ավելի շատ անում են նախընտրական շրջանում: Երեւանի բյուջեի 2023-2024-ի համեմատությունից պարզ է դառնում, որ 23-ին մոտ 3.5 միլիարդ դրամ է հատկացվել ասֆալտապատմանը, դրանից բացի՝ լրացուցիչ գումարներ էլ են ուղղվել, որպեսզի ընտրողների սիրտը շահեն, իսկ 2024-ին դրա անհրաժեշտությունը չկա, եւ ասֆալտապատման համար նախատեսված է ընդամենը 1.9 միլիարդ դրամ, կառավարության հավելումն էլ, բնականաբար, չի լինելու։

Բացի այդ՝ Երեւանի ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդն է աճում` 534 միլիոնով: Այս ցուցանիշը նախորդ տարվա կրկնակին է: Աշխատավարձային ֆոնդը 2023-ին եղել է շուրջ 8 միլիարդ դրամ, իսկ 2024-ին նախատեսվում է 8 միլիարդ 550 միլիոն։ Պարգեւավճարների մասով էլ նախորդ տարվա 200 միլիոնի փոխարեն հաջորդ տարի նախատեսվում է 457 միլիոն դրամ: Իսկ քաղաքացիական պաշտպանության հոդվածով ծախսերը կրճատվում են` 23-ին 122 միլիոն դրամ էր, 24-ին` 54 միլիոն դրամ: Սա ապաստարանների, շչակների, պաշտպանական նյութերի ձեռքբերմանն է վերաբերում։