«Հրապարակ». ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել

«Հրապարակ». ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել

Կիրակի օրը Ջրվեժի «Էրզրում» ռեստորանում ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել։ Հրավիրված են եղել կուսակցության ակտիվը, մարզային, տարածքային շտաբների ներկայացուցիչները։ Մարուքյանը շնորհակալություն է հայտնել բոլորին եւ «դուխ» տվել, թե իրենք այս ընտրություններից հետո մեծ դերակատարում պետք է ստանձնեն, ոչինչ չի ավարտվել։ Թե ինչի մասին է խոսքը, չի մանրամասնել՝ ասելով, որ առաջիկայում կուսակցական խորհուրդը նիստ կանի եւ կքննարկի իրենց անելիքները։