Իմ նպատակը Եվրոպա գնալն է․ Նաիր Տիկնիզյան

Իմ նպատակը Եվրոպա գնալն է․ Նաիր Տիկնիզյան

Մոսկովյան «Լոկոմոտիվի» պաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ նախկինի նման ցանկանում է իր կարիերան շարունակել Եվրոպայում։ «Ինչպես եւ արդեն ասել եմ ավելի վաղ իմ հարցազրույցներում, իմ նպատակն ու խնդիրը Եվրոպա գնալն է, եւ եթե նման հնարավորություն լինի, ես դրան կձգտեմ»,- ասել է Տիկնիզյանը՝ «Чемпионат»-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 24-ամյա Տիկնիզյանը ընթացիկ սեզոնին «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում, աչքի ընկել ութ գոլերով եւ վեց արդյունավետ փոխանցումներով։

Հիշեցնենք նաեւ, որ Տիկնիզյանի շուկայական արժեքը կազմում է 7 միլիոն եվրո։