«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երեւան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։ Պատվիրակությունը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաեւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Անկարա կմեկնեն նաեւ ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գեւորգ Պապոյանը։

Տեղեկացանք նաեւ, որ հնարավոր է Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցնի Հայաստանին: Այժմ Ուկրաինայի հերթն է, բայց պատերազմով պայմանավորված, վերջինս պատրաստվում է հրաժարվել: