Էքսկլյուզիվ

Հովիկ Աղազարյանին այսօր կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե

Հովիկ Աղազարյանին այսօր կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե

Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր կանչվել է Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության՝ ԱԺ-ում անցած ամիս տեղի ունեցած միջադեպի գործով։ ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հետ կապված Արգիշտի Քյարամյանի՝ արած հայտարարությունների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում, հիշեցնենք՝  նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ): 

Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, իսկ առաջին մասը մասնավորապես վերաբերում է արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ: Երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին, վերջինս պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի խնայում անգամ թիմակիցներին եւ մանդատը վայր դնելուն դիմադրող Աղազարյանին փորձում են ծնկի բերել իրավապահների միջոցով։ Նույն օրը, երբ վարչությունը պետք է քններ Աղազարյանի հարցը, պատգամավորին դրանից ժամեր առաջ կրկին Կոմիտե առերեսման էին կանչել՝ կաշառք պահանջելու հայտնի գործի շրջանակներում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image