ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժություններին՝ դրանք բնութագրելով որպես հարձակողական բնույթի միջոցառում։
Պատգամավորը նշել է, որ մինչ Ադրբեջանում անցկացվում են խոշոր ռազմական վարժանքներ, Հայաստանում հիմնական շեշտադրումները վերաբերում են այլ հարցերի, այդ թվում՝ զորամասերից մեկում նոր ճաշարանի բացմանը։
Խաչատրյանը հարց է բարձրացրել՝ հիշեցնելով, թե երբ է վերջին անգամ Հայաստանում անցկացվել նման մասշտաբի զորավարժություն։
«Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»,- ասել է նա: