Միջազգային

Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել

Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել

Ռուսական զորքերը փորձեցին լայնածավալ հարձակում սկսել, սակայն չկարողացան հասնել իրենց նպատակներից որևէ մեկին։ Ընդ որում, Ռուսաստանը գրեթե 2-1 հարաբերակցությամբ գերազանցություն ուներ անձնակազմի և տեխնիկայի առումով։ Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 10-ին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս։

«Նախկինում ռուսական բանակը ակտիվ հարձակողական գործողություններ էր իրականացնում 13 օպերատիվ հատվածներում, իսկ այժմ մնացել է առավելագույնը վեց կամ յոթ նման հատված», - ընդգծել է նա։

Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինացի մարտիկները շարունակում են իրենց պաշտպանական գործողությունները, իսկ որոշ հատվածներում նրանք ակտիվ գործողություններ են իրականացնում և պահպանում են օպերատիվ նախաձեռնությունը։

Ներկայում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի, ուկրաինական և ռուսական զորքերի հարձակողական գործողությունների հարաբերակցությունը մոտավորապես 40-ը 60-ի է։

«Հենց Պաշտպանության ուժերի 2026 թվականի առաջին կեսին ակտիվ գործողությունների շնորհիվ է, որ ռուսական զորքերի առաջխաղացման տեմպը կրճատվել է ավելի քան կիսով չափ», - հայտարարել է Սիրսկին։

Նա նաև նշել է, որ ռուս զինվորների սպանված և վիրավորվածների միջին ամսական կորուստը կազմում է մոտավորապես 32,000: Սիրսկին ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը իրականացնում են ռուսական բանակի դեմ հյուծման ռազմավարություն: Նրա խոսքով՝ երկու կողմերի առաջխաղացման տեմպերը գործնականում մոտեցել են հավասարությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image