Աղավնոյի թալանը սկսված է, վայելեք, սիրելի ժողովուրդ

Աղավնոյի թալանը սկսված է, վայելեք, սիրելի ժողովուրդ

Աղավնոյի թալանը սկսված է։

Շտապեք, անհայրենիքներ, քանի դեռ հնարավորություն կա, գնացեք, քանդեք մեր հայրենակիցների քրտինքով սարքած տները, գողացեք ինչ կարող եք, կտրեք Աղավնո գետի ափի ծառերը։

Տեղացիների հետ խոսում եմ, լացելով պատմում են, թե ինչպես են հատկապես Սյունիքի արդեն նախկին մարզպետի մի խումբ ազգականներ, որոնք հիմա էլ մանր չիմովնիկներ են Սյունիքում, բեռնատարներով մտել Աղավնո և Բերձոր։

Նիկոլ Փաշինյանի մյուս մանկլավիկներին էլ շտապեցնեմ, արագացրեք, հայրենիքը թալանելու ժամանակ քիչ ունեք, մտեք, գողացեք, տարեք, կերեք, գուցե կշտանաք երկիրը գռփելուց։

Աղավնոյիս թալանի մեկնարկը տրված է։ Վայելեք, սիրելի ժողովուրդ։ Դուխով։

Նաիրի Հոխիկյան

ՀԳ խոսքը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդիների մասին է: