«Հրապարակ». Մեկնարկում է էլիտար հարսանիքների շարքը

«Հրապարակ». Մեկնարկում է էլիտար հարսանիքների շարքը

Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 7-ին։ Սեպտեմբերի 1-ին նաեւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է։ Մեկ այլ էլիտար հարսանիք էլ կկայանա սեպտեմբերի 5-ին․ ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի որդին՝ Էդգարն է ամուսնանում։ Հարսանիքը կայանալու է օլիգարխների նոր սիրելի վայրում՝ «Դվին»-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցելու արարողությանը, հարսնացուն համեստ ընտանիքից է։