Պատվերով համերգ չի. Փաշինյանը`Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին | «Հրապարակ» 09.12.2019

Պատվերով համերգ չի. Փաշինյանը`Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին | «Հրապարակ» 09.12.2019

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն, ընդգծել է, որ իրեն զարմացրել են այն արձագանքները, որոնցում ասել են՝ իբրև թե զավեշտ է Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք առաջադրելը: Փաշինյանը նշել է՝ կան մարդիկ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողի հայտերով կամ թե՝ կառավարության, վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ խնդրում են մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում, և բխում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ են պատվիրել 400 միլիոնանոց և ոչ 400 միլիարդանոց գործ:

«Կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը մեկը մյուսի շարունակությունն են: Գործ ունենք նույն ծագման հետ՝ ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը, և ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»,- ասել է վարչապետը:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»