Բա վարչապե՞տն էլ գաղտնի կգա․ Շուռնուխի գյուղապետը՝ Փաշինյանի այցի մասին

Բա վարչապե՞տն էլ գաղտնի կգա․ Շուռնուխի գյուղապետը՝ Փաշինյանի այցի մասին

Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցով մեկնում է Սյունիքի մարզ։ Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանին հարցրինք, թե տեղյա՞կ է, որ վարչապետը իրենց մարզ է գալիս գաղտնի այցով․

«Ես տեղյակ չեմ էլ, որ գալիս է։ Բա ինչո՞ւ գաղտնի, բա վարչապետը գաղտնի՞ կգա»,- պատասխանեց համայնքապետը։ 

Հարցրինք՝ Փաշինյանը  կարո՞ղ է Շուռնուխ մտնել, համայնքի բնակիչները ցանկանո՞ւմ  են հանդիպել երկրի ղեկավարի հետ․

«Չգիտեմ, ամեն դեպքում նախագահը այցելեց մեր գյուղ, հանդիպեց ժողովրդի հետ, իսկ վարչապետի ծրագրերից տեղյակ չեմ։ Հիմա արդեն կարելի է այսպես էլ ասել, այո, թող գա, ինքը իր աչքով տեսնի՝ ինչ է կատարվում էստեղ, որպեսզի հեռակա պատկերացումներ չկազմի Շուռնուխի անվտանգության վերաբերյալ, որ չասի անվտանգ է, կամ ըսենց, կամ ընենց։ Տների կառուցման աշխատանքները, որ հունվարի վերջից սկսվել է, պիտի իբրև ապրիլ ամսից արդեն հիմքեր փորվեր, դեռ հողային աշխատանքներ են կատարվում, չգիտեմ՝ ինչ են անում։ Այո, իհարկե, ուշանում են աշխատանքները՝ ըստ նախնական տվյալների, թե ոնց պիտի լիներ»,- ասաց Արշակյանը։