Նախորդ տարվա փետրվարի համեմատ Սևանի մակարդակը նվազել է 10 սմ-ով

Նախորդ տարվա փետրվարի համեմատ Սևանի մակարդակը նվազել է 10 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 1-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով։ 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 15 սանտիմետր բարձրության վրա՝ 2023 թվականի նույն օրը գրանցված 1900 մետր 25 սանտիմետրի դիմաց։

2024 թվականի հունվարի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 6 միլիոն 425 հազար խորանարդ մետր ջուր։

Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։