Ռուս մարզիկների հանդեպ կիրառված սանկցիաները թողնվել են ուժի մեջ

Ռուս մարզիկների հանդեպ կիրառված սանկցիաները թողնվել են ուժի մեջ

Միջազգային Օլիմպիական կոմիտեն ուժի մեջ է թողել ռուս մարզիկների հանդեպ սահմանված սանկցիաները։ այս մասին հայտարարել է ՄՕԿ ներկայացուցիչներից Մարկ Ադամսը։ Ուկրինական իրավիճակով պայմանավորված, ՄՕԿ-ում կարծում են, որ միջազգային մրցաշարերին ռուսական դրոշ, գույներ, սիմվոլներ չպետք է լինեն ու բացի այդ, միջազգային ֆեդերացիաները Ռուսաստանում մրցաշարեր, առաջնություններ չպետք է կազմակերպեն։

Բացի այդ, դեռ փետրվարին ՄՕԿ-ը հորդորել էր միջազգային ֆեդերացիաներին թույլ չտալ ռուս եւ բելառուս մարզիկներին մասնակցել ցանկացած առաջնության ու մրցաշարի, ինչից հետո ռուս եւ բելառուս մարզիկներին ուղղակի հանել էին միջազգային քիչ թե շատ աչքի ընկնող ցանկացած առաջնությունից։