Պատկերացնել կարելի է, թե ինչ ծանր հարված է դա․․․

Պատկերացնել կարելի է, թե ինչ ծանր հարված է դա․․․

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախագահը,
նախ Ագահը, 
նախա Գահը

Տոկիոյում ընթանում է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին չի մասնակցում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Պատկերացնել կարելի է, թե ինչ ծանր հարված է դա Միջազգային օլիմպիական կոմիտեի, օլիմպիադայի կազմակերպիչների և համաշխարհային օլիմպիական շարժման համար ընդհանրապես:

Հուսանք Հանրապետության նախագահը կմասնակցի 2021 թվականի օգոստոսի 24-ից Տոկիոյում մեկնարկող Պարաօլեմպիկ խաղերի բացման արարողությանը, ինչը հնարավորություն կտա նրան ճանապարհին ևս մեկ այց կատարել Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա, հետևել իր նախորդ այցերի պայմանավորվածությունների ընթացքին, իսկ Ճապոնիայում երրորդ անգամ հանդիպել առաջատար մասնավոր ընկերությունների ղեկավարների հետ` քննարկելու համար բիզնեսի զարգացման հարցերը»: