Կիևի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Կիևի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՌԴ զինված ուժերի՝ Կիևին հասցված ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Նշվում է, որ մայրաքաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 2 մարդ։

Հիշեցնենք, որ այսօրվա ընթացքում ռուսական օդուժը ինտենսիվ հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի բնակավայրերին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մանրամասնել է, որ ավիահարվածները հասցվել են քաղաքի կենսական ենթակառուցվածքներին ու քաղաքացիական օբյեկտներին։

Հաղորդվում է, որ Լվով քաղաքն անբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության։