Փաշինյանի նախարարը պարտվեց. Դատարանի դատավճռով Օրբելյանը՝ որպես տնօրեն կշարունակի պաշտոնավարել | «Հրապարակ» 11.02.2020

Փաշինյանի նախարարը պարտվեց. Դատարանի դատավճռով Օրբելյանը՝ որպես տնօրեն կշարունակի պաշտոնավարել | «Հրապարակ» 11.02.2020

«Այսօրվանից պաշտոնապես անցնում եմ աշխատանքի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը և տեղեկացրել, որ Առաջին ատյանի դատարանը հօգուտ իրեն դատավճիռ է կայացրել, որը լիազոր մարմինը՝ նախարարությունը փորձել էր վիճարկել ՀՀ վերաքննիչ դատարանում, որը կրկին մերժվել է: Ինչ վերաբերում է հարցին, թե ԿԳՄՍ-ն ինչ կարծիք ունի իր վերադարձի մասին՝ Օրբելյանն ասաց, որ դեռևս չի հանդիպել. «Վաղն եմ հանդիպելու, այդ ժամանակ պարզ կլինի, իսկ թատրոնի կոլեկտիվն արդեն տեղյակ է. ոմանք ուրախությամբ ընդունեցին, ոմանք` ոչ այդքան»,- ասաց մաեստրոն: Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 28-ի՝ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով  Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

Օրվա գլխավոր լուրերւ՝ տեսանյութում.