Պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվիցս նվազել է 521 հազար դրամ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվիցս նվազել է 521 հազար դրամ

Թադևոս Ավետիսյանը գրում է․

«Միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվիցս նվազել է 521 հազար դրամ։

 Այս ընթացքով շարունակվելու պարագայում կենսաթոշակային կուտակածս գումարները չորսուկես տարի հետո կզրոյանան։  Փաստորեն, մեր սեփական եկամուտներն այսօր պարտադիր գանձում են հետագայում իբրև բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով։ Այս գումարները կառավարում են՝ առանց մեր կարծիքը հարցնելու։ Իրականում, մեր գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ պատասխանատվության»։