Բալասանյանին 3 մեղադրանք է առաջադրվել

Բալասանյանին 3 մեղադրանք է առաջադրվել

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար։ Այս մասին հայտնել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոյանը։

Նրա խոսքով՝ Բալասանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք՝ երեկ դատարանը մերժել է Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։