ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը եւս միանում է ԳՇ պահանջին

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը եւս միանում է ԳՇ պահանջին

Պաշտոնաթող գեներալ-մայոր, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Վլադիկ Խաչատրյանը եւս միանում է Բանակի Գլխավոր շտապի պահանջին: Այս մասին Խաչատրյանը նշեց մեզ հետ զրույցում.

«Ես իմ զինակից ընկերների կողքին եմ եւ միանշանակ միանում եմ ԳՇ պահանջին, իմ կարծիքով Արցախի ազգանվեր հատվածը կանգնած է բանակի կողքին»: Խաչատրյանը չի կարծում, որ սա միջամտություն է քաղաքականությանը, առավել եւս զինված հեղաշրջման փորջ. «Չպետք է մոռանալ, որ բանակի հրամանատարը եւս քաղաքացի է, նա եւս իրավունք ունի իր կարծիքը հայտնելու»,-ասաց նա: