Ինչի վրա են ծախսել 590 հազար դոլարը

Ինչի վրա են ծախսել 590 հազար դոլարը

Դեռևս 2022 թվականի հուլիս 15-ին վարչապետի աշխատակազմը ընդհանուր 121 մլն 817 հազար դրամի կամ 312 հազար դոլարի պայմանագիր էր ստորագրել «Նորտեքս Էնջիներինգ» ՓԲԸ-ի հետ, սակայն պայմանագիրը հրապարակվել է միայն նոյեմբերի 30-ին։ Այդ գումարը վարչապետի աշխատակազմը ծախսել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի շենքի վերանորոգման համար։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 12 ամիսը։

Նոյմեբերի 25-ին, սակայն, կազմակերպության և վարչապետի աշխատակազմի միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որով պայմանագրի ընդհանուր գին է սահմանվել 229 մլն 850 հազարը՝ մոտ 590 հազար դոլար, այսինքն 108 մլն դրամով ավելացվել է պայմանագրի գինը, ընդհանուր գնից 118 մլն-ը հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ տրամադրվել է ընկերությանը։