Նախապատրաստում են մարտական տեխնիկան, պաշտպանում են օբյեկտները օդային հարձակումներից
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի հետ։
Ըստ իրենց ՊՆ տարածած հաղորդագրության՝ «Զորավարժությունների ընթացքում Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների մարտական անձնակազմերը՝ բարձրացված տագնապի ազդանշանով, նախապատրաստում են մարտական տեխնիկան, պաշտպանում են օբյեկտները օդային հարձակումներից, հետ մղում հակառակորդի հրթիռային հարվածները և կատարում այլ առաջադրանքներ․․․»։
Ամենօրյա կտրվածքով Ադրբեջանի լրահոսում հայտնվում են վարժանքների, զորավարժությունների մասին լուրեր, իրենց հանրային հեռուստաընկերությունը չի դադարում խոսել ձեռքբերվող տեխնիկայի ու ռազմական բյուջեի ավելացման մասին։ Մենք ակնհայտորեն գործ ունենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման հետ։
Կրկնում եմ այս ամենը կարելի է ուղղել Բաքվի դեմ, այլ ոչ թե բոլորին համոզել, որ Արցախը հանձնելուն այլընտրանք չկար․․․»
Կարծիքներ