Մանվել Փարամազյանն ազատ է արձակվել

Մանվել Փարամազյանն ազատ է արձակվել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն ազատ է արձակվել։ Այս մասին մեզ ասաղ նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Վերջինս նշեց, որ իրենք ուրբաթ օրը խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը բավարարել է։:

Նշենք, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել էր նախորդ տարի հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։