Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը

Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը
____
Ավետիք Չալաբյանի մեղադրանքն այնքան անհեթեթ է ու անիմաստ նրան կալանքի տակ պահելը, որ առաջանում է հարց, որն է դրա  պատճառը։

Կարծիք է ձեւավորվում, որ պատճառը պաշտպանության ոլորտում  Ավետիքի կատարած կարեւոր գործունեությունն է։ 

2016-ից սկսած բանակի համար կարեւոր գործեր է կատարել' ռազմա-տեխնիկական բնագավառում ու դա շարունակ է Արցախում' նաեւ մինչ վերջերս Փարուխում, Արար հիմնադրամի շրջանակում։ Հնարավոր է, որ Փարուխի հանձնման է խոչընդոտել եւ դա է հիմնական պատճառը եղել։
Հիմքեր կա կասկածելու, որ գործող իշխանությունն Ադրբեջանի առջեւ, հասարակությունից գաղտնի, պարտավորություն է վերցրել բանակի արդիականացման համար քայլեր չկատարել, որի երաշխիքներից մեկն էլ ԳՇ-ի պետ չնշանակելն է։ 

Եթե ուշադիր լինեք, ապա Ալիեւի պարբերաբար զգուշացնում է մեր բանակի ռեֆորմների ու վերազինման չթույլատրելի մասին, ամենայն հավանականությամբ, հիմնվելով հնարավոր գաղտնի պայմանավորվածությունների վրա։

Տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի պահանջով է Ավետիքը կալանավորվել»։