«Իրավունք». խոսե՞լ են ներկա եւ նախկին վարչապետները Մանվել Գրիգորյանի թեմայով

«Իրավունք». խոսե՞լ են ներկա եւ նախկին վարչապետները Մանվել Գրիգորյանի թեմայով

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլը գրեց, որ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպման ընթացքում նրանք խոսել են Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու մասին:

Սարգսյանը նշել է, որ եթե Մանվել Սարգսյանին բանտում որեւէ բան պատահի, ողջ կյանքում բեռ է դառնալու իր խղճին: Փաշինյանն էլ պատասխանել է, որ ինքն էլ չի ցանկանա, որ նման բան լինի, ու ինքն էլ է մարդ, որ իր խղճին եւս կծանրանա եւ հալել, որ մի անգամ բաց է թողել, սակայն Գրիգորյանը, գտնվելով դրսում, իրեն սխալ է պահել, որ արդյունքում կրկին հայտնվել է կալանավայրում:

Մենք այս մասին փորձեցինք հարց ուղղել վարչապետի մամուլի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին՝ ճշտելու, թե արդյոք եղել է նման հանդիպում, եւ արդյոք այն, ինչ ասում է պարոն Սարգսյանը, համապատասխանում է իրականությանը:

Չգիտես ինչու, Վ. Կարապետյանը բավականին ցավոտ ընդունեց հարցը՝ մեզ ասելով, որ խելքը գլխին հարցեր տանք:

Այնուամենայնիվ, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ դա անհեթեթություն է եւ իրականության հետ աղերս չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում