Բաքուն թույլ է տվել Իսրայելին իր տարածքից հարվածել Իրանին․ israel24.info

Բաքուն թույլ է տվել Իսրայելին իր տարածքից հարվածել Իրանին․ israel24.info

Իսրայելական israel24.info կայքը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները արտոնել են Իսրայելին հարվածներ հասցնել Իրանին։ Իսրայելա-իրանական հակակրանքը հասել է այնտեղ, որ ըստ կայքի հրապարակման, Թել-Ավիվը կարողացել է նոր գործընկեր գտնել, որը թույլատրել է իր տարածքից հարվածել իրանական տարածքին։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն այդ գործընկերը Ադրբեջանն է։ Բաքուն թույլատրել է իր տարածքում տեղակայել իսրայելական անօդաչուներ, ինչպես նաեւ, ըստ «The New York Times»-ի կողմից ավելի վաղ արված հրապարակման, հարվածներ հասցնել Իրանին։

Ամերիկյան պարբերականը նույնիսկ մանրամասնում է, թե ինչպես են ամերիկյան լրտեսական արբանյակները հետեւել, թե ինչպես իսրայելական անօդաչուները օդ են բարձրանում եւ ուղղություն վերցնում դեպի ադրբեջանա-իրանական սահման։ Ուշագրավ է այն փաստը, որ իրաքյան մի շարք լրատվամիջոցներ, մի քանի շաբաթ առաջ հայտարարել էին, որ Իսրայելը օգտագործել է Իրաքում իրանական ռազմական օբյեկտներին հարվածելու համար այն դրոնները, որոնք օդ էին բարձրացել Ադրբեջանում, ինչը լրջագույն մտահոգություն է առաջացնում։