Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում մեկնարկել է ձայների հաշվարկը

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում մեկնարկել է ձայների հաշվարկը

Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղակայված 29/16 ընտրատեղամասը փակվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեների հաշվարկի համար։

20:00-ի դրությամբ 1489 ընտրողից 764-ն է գրանցվել քվեարակության համար։

Ընտրական հանձնաժողովի նախագահ Տալիտա Գաբրիելյանի խոսքերով՝ ընտրությանը եկածներից մեկն էլ  գալուց հետո փոշմանել է, պատռել քվեաթերթիկն ու չի քվեարկել։ Կազմվել է արձանագրություն։