Հայկ Մարությանն արել է այն, ինչ ասել է Սուրեն Պապիկյանը. Հայկ Թորոյան

Հայկ Մարությանն արել է այն, ինչ ասել է Սուրեն Պապիկյանը. Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բավականին երկար մտածելով, ծանր ու թեթև անելով, եկա այն եզրահանգմանը, որ իմանալով անարդարության մասին և լռել, ապա դա ևս անարդար կլի, ուստի հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը։ 

Սիրելի Հայրենակիցներ, ինչպես և խոստացել էի, որ տեղի է ունեցել խայտառակություն, որի մասին Իշխանությունը ևս տեղյակ էր և բավականին ժամանակ ուներ այն շտկելու, բայց ցավոք սրտի չկարողացան։ Եվ այսպես, Երևանի Դավթաշեն համայնքը ունենալով 50-հազար բնակչություն, որը հավասար է մի ամբողջ մարզի բնակչության թվաքանակի, իսկ 2021 թ-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Խորհրդարանական ընտրություններին հենց Դավթաշեն համայնքից ՔՊ-կուսակցությունով ԱԺ-խորհրդարան էր անցել 3 պատգամավոր, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը և ոմն Ալեքսեյ Սանդիկովը՝ միաժամանակ ՔՊ-ի ցուցակում էր եղել Դավթաշեն համայնքի այդ ժամանակվա գործող ղեկավար Միքայել Թումասյանը, բայց քանի որ իր համարը մի փոքր հետ էր, նա անմիջապես չգնաց Խորհրդարան։ Սույն թվականի Հոկտեմբեր ամսին երբ ՔՊ-կուսակցության անդամ Նազելի Բաղդասարյանը մանդատը վայր դրեց և նշանակվեց Շիրակի Մարզպետ, ապա Միքայել Թումասյանը վերցրեց Մանդատը և հեռացավ Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, ահա և էստեղից սկսվեց անարդարությունը։ 

Սիրելի հայրենակիցներ, Իշխանության բարձր պաշտոնյաների և Դավթաշենի նշածս պատգամավորների հետ ընդհանուր որոշում եղավ, որ Համայնքի ղեկավար նշանակվի այնպիսի մարդ, որն իսկապես հոգատար կլինի համայնքի մասին, ճանաչված կլինի համայնքի բնակիչների կողմից, բայց քանի որ տարբեր կարծիքներ և այլ թեկնածուներ էլ կային, բոլորով եկանք մի հակման, որ Դավթաշենի 4-պատգամավորները և 2018 թ-ի 2021 թ-ի խորհրդարանական ընտրություններին Դավթաշեն համայնքում ՔՊ-կուսակցության ակտիվը «կլոր սեղանի շուրջ նստի» քննարկում լինի, կարծիքներ փոխանակվի և տեղի ունենա փակ ընտրություն, իսկ ով կհաղթի, ապա ՔՊ-ը Վարչությունը նրան էլ կառաջադրի, իսկ Հայկ Մարությանը այն կընդունի ի գիտություն… 2021 թ-ի Նոյեմբերի 6-ին ՔՊ-ի կուսակցական գրասենյակում այդ ամենը տեղի է ունենում, որին մասնակցում են 4-պատգամավոր և Համայնքի ակտիվից 15 անձ, նախ ասեմ, որ ես չեմ եղել։ Մի խոսքով 19 հոգի, առաջադրվում են 4 թեկնածու, 1-ին` Էմիլ Երեմյան, ով աշխատել և աշխատում է Համայնքում, 2-րդ Սաշ Կատվալյան, ով 3-տարի համայնքի ղեկավարի տեղակալ է աշխատել, բայց համայնքում նրան երբեք ոչ տեսել ենք ոչ լսել, ով նաև Դավթաշենի հաշվառում չունի և բնակիչները նրան չեն ճանաչում, « հա նաև ասեմ, որ նրան դեռ այն ժամանակվանից Սուրեն Պապիկյան էր բերել գցել համայնքի ջանին»։ 3-րդ թեկնածուն Ռոման Համբարձումյանը, ով ինձանից ավել նվիրված է թե հեղափոխությանը, թե ՔՊ-կուսակցությանը, նաև ասեմ, նա ոչ միայն Դավթաշենում ունի մեծ հարգանք պատիվ և ամեն ծառն ու թուփը գիտի, նաև 2018 թ-ի Հեղափոխությունից հետո նշանակվել էր Կիլիկիա Ավտոկայանի տնօրեն, ում մեքենան էլ շենքի մուտքի մոտ այրեցին, քանզի նախկիններից ոմանց թույլ չեր տալիս Ավտոկայանում շարունակեն իրենց ապօրինությունները, բայց երբ ՀԱՅ ՓԲ-ավտոկայանի ընդհանուր տնօրեներից մեկը Աշոտ անունով հեռացրեց, նա չընդդիմացավ և հավատարիմ մնաց ՔՊ-ին և բոլորիս՝ «ի միջայլոց ասեմ, որ Հայ ՓԲ-ավտոկայանների այդ Աշոտը, ով նաև եղել էր դատապարտված, նրան ևս Սուրեն Պապիկյան էր նշանակել և իր ընկերն էր, դրա մասին եթե հարկ գտնեմ, մանրամասն կանրադառնամ.. 

Ինչևէ, իսկ 4-րդ թեկնածուն` կներեք նույնիսկ հիմա երբ գրում եմ, նրա անունը չեմ հիշում, կարճ ասած, Նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ այդ ընտրությունը, ընդհանուր 19 հոգուց, միայն Միքայել Թումասյանը չմասնակցեց և մնաց ձեռնպահ, քվեարկությունը 4-թեկնածու և 18 ընտրողների միջև տեղի ունեցավ, 3-թեկնածուները հավաքեցին յուրաքանչյուրը 4-ձայն, իսկ Ռոման Համբարձումյանը 6 ձայն, բացարձակ մեծամասնոպթյամբ նա հաղթեց, որ բոլորիս արդեն իսկ պարզ էր, որ ՔՊ-ի Վարչությունը իր Ռեզյումեն է ուղարկելու Երևանի Քաղաքապետին և նա նշանակվի համայնքի ղեկավար…

Քանի որ Հանրության մեջ շատերը տեղյակ չեն, որ Հայկ Մարությանը ՔՊ-ի Իշխանության անդամներից ոչ մեկի հետ բացարձակ ոչ խոսում է ոչ էլ նրանց հետ կապ պահում, ուստի ասեմ, որ Հայկ Մարությանը 2020 թ-ի Պատերազմի ավարտից օրեր առաջ երբ գնացել և ՔՊ-ից դուրս է եկել, նա բոլորին կտրուկ ասել է, որ ՔՊ-ն ունի Վարչության նախագահ, Սուրեն Պապիկյան, ուստի թող Վարչության որոշումներով միայն նա ինձ հետ խոսի և ցանկացած հարց միայն նրա հետ կունենամ, սա էլ ասում եմ, որ որոշ մասայի պարզ դառնա, որ Հայկ Մարությանը միայն շփվում և խոսում է Սուրեն Պապիկյանի հետ, ու ավելին ասեմ` Քաղաքապետի հետ կա ընդհանուր պայմանավորվածություն, որ Վարչական շրջաների ղեկավար պետք է նշանակվի ՔՊ-ի Վարչության որոշմամբ.. Սիրելի հայրենակիցներ, դռնփակ ընտրության բացարձակ լեգիտիմ հաղթանակ տարած Ռոման Համբարձումյանի հաղթանակից հետո, երկրում տեղի էին ունենում ՏԻՄ ընտրություններ, խառը օրեր էր, Պապիկյանը նշանակվեց ՊՆ-նախարար, шդրբեջանը ամսի 16 հшրձակվեց, ու այդ օրերին, այն 3 թեկնածուներից Սաշ Կատվալյան անհայտ երիտասարդը «չերեզ իր քաղաքական պապա Սուրեն Պապիկյան, կարողացավ Հայկ Մարությանին ստիպել», որ իրեն նշանակեն Համայնքի ղեկավար, ինչը նաև անակնկալ եղավ ՔՊ-ի մի շարք պաշտոնյաների համար, որոնք երկար օրեր փորձեցին արդարությունը վերականգնել, բայց ոչինչ չստացվեց և տվյալ պարտված թեկնածուն մնաց մեր համայնքի ղեկավար… Հիմա ես չեմ դուք եք, ի՞նչ կանեիք… 

 

Հ.Գ. Սիրելի Հայրենակիցներ, պաշտոնապես հայտարարում եմ, քանի դեռ կնկատեմ, որ Սուրեն Պապիկյանը Բանակը թողած, իր քիթը խոթելու է նման խայտառակությունների մեջ, ապա ես բացարձակ ոչ մի աջակցություն չեմ ցուցաբերելու Իշխանությանը, ես ձեզ հետ ժամանակ առ ժամանակ մտքերով կկիսվեմ, բայց ոչ մի աջակցություն, նաև ասեմ, որ ՔՊ-ում շատ շատերին շատ հարգում եմ, սիրում եմ, բայց ցավում եմ, որ նրանք այնքան թույլ են, որ Սուրեն Պապիկյանն ինչ ուզում անում է, հա նաև ասեմ, որ իմ տեղեկություններով` Սուրեն Պապիկյանը փորձել է այս հարցի շուրջ սլաքները թեքել Հայկ Մարությանի վրա, որ Հայկ Մարությանն է այսպես արել, բայց իմ մեկ այլ աղբյուրը, ով կարողացավ Հայկ Մարությանից տեղեկանալ, ապա ինձ էլ ասեցին, որ Հայկ Մարությանը արել է այն, ինչ ասել է Սուրեն Պապիկյանը։ Առողջ եղեք, անարդարությամբ Ապագա չի կարող լինել, բայց հույսս չեմ կտրում, որ մի օր ամեն բան լավ կլինի»։