Հրազդանում գործող հիմնադրամում ադրբեջաներեն է դասավանդվում․ թշնամուն հաղթելու համար պետք է իմանալ նրա լեզուն

Հրազդանում գործող հիմնադրամում ադրբեջաներեն է դասավանդվում․ թշնամուն հաղթելու համար պետք է իմանալ նրա լեզուն

Հրազդանում գործող Երեխաների աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ տնօրինության նախաձեռնությամբ և հոգաբարձուների խորհրդի նախագահ Մովսես Մանուկյանի  բարձր հովանու ներքո ռազմա-հայրենասիրական նախագծերի և որդեգրած նոր քաղաքականության շրջանակներում կազմակերպությունում թշնամու լեզվի՝ ադրբեջաներենի խորացված դասընթացների մեկնարկ է տրվել: Առաջին տասը երիտասարդները բանիմաց մասնագետի կողմից կսովորեն քերականություն, խոսակցական մակարդակ: Առաջին խմբին հերթափոխելու են մյուս խմբերը:

Թշնամուն հաղթելու համար առաջին հերթին պետք է իմանալ նրա լեզուն: