Հունվարի 14-ից հետո ԱԺ-ն այլեւս կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել | «Հրապարակի էջերում» 04.02.2020

Հունվարի 14-ից հետո ԱԺ-ն այլեւս կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել | «Հրապարակի էջերում» 04.02.2020

Հունվարի 14-ից հետո ԱԺ-ն այլեւս կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել, հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին։ «Մեկնարկած նստաշրջանի հենց առաջին օրը ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը, նաեւ այն, որ իշխանությունը փորձում էր առաջին պլան բերել Էդմոն Մարուքյանին՝ որպես ընդդիմություն, «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, չանցնի նման գործընթաց սկսել։Ծառուկյանի գլխին կախված են տասնյակ ստուգումներ, գործեր։ Ուղղակի Փաշինյանը չի ցանկանում ՍԴ կոնֆլիկտի ֆոնին մի հատ էլ ԱԺ-ում ունենալ ԲՀԿ-ի դեմ, առայժմ դանդաղ է գործում։ Ի դեպ, եթե անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվում եւ տապալվում, ապա Սահմանադրությունը թույլ է տալիս կրկնել 6 ամիս հետո։ Եթե ավելի երկար լիներ ժամկետը, Փաշինյանն ինքը կկազմակերպեր այն՝ ապացուցելու, որ «կոնսենսուս 95 մինուս 5-ը» կա, սակայն ռիսկերը մեծ են, մանավանդ որ «գրիչի» պատմությունն ու ՍԴ-ի օրինագիծն ըմբոստություն են առաջացրել թիմում։ Սկսել են հասկանալ, որ իրենց ձեռքով են շագանակներ հանվում կրակից»: Բայց Փաշինյանի համար Սահմանադրությունն «ասնավանի՞» է, հնարավո՞ր է` սահմանադրական փոփոխություններով նաեւ անվստահության ժամկետները վերանայվեն։ «Ամեն ինչ հնարավոր է»։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.