Սա վատ գաղափար չէ, սակայն սրա իրագործումը երկար ճանապարհ է

 Սա վատ գաղափար չէ, սակայն սրա իրագործումը երկար ճանապարհ է

Անդրանիկ Դալալոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծուռը նստենք, դուզ խոսենք

Աշխարհը գնում է դեպի օպտիմալացում, մարդկանց թվաքանակի կրճատում' որպես սպառող սուբյեկտների։ Երկրագունդը որպես փակ սիստեմ, օրեցօր սպառվում է։ Հատկապես ծանր վիճակ է ստեղծվելու էներգակիրների հարցում։ Միլիարդավոր տարիների առաջացած նավթը, գազը, քարածուխը սպառման եզրին են, երեւի թէ մի քանի հարյուր տարվա պաշար է մնացել, ու այս սաստկացող պատերազմները հիմնականում դրա համար են։ Մեծ հաշվով սրանք ստամոքսի կռիվ են, գոյապայքար։ Այստեղ պետք է ճիշտ տակտիկա ու ստրատեգիա ունենանք մենք' հայերս, որպես փոքրաքանակ ունիկալ ազգ։ Մեծ հաշվով մենք ոչ ոքի պետք չենք որպես քաղաքակրթական էթնիկ միավոր, մեր բնական հարստություններն ու կոմունիկացիաներ են պետք, էստեղ ես գյուտ չարեցի։ Ո՞րն է ելքը մեզ համար։ Արդեն երկար տարիներ շրջանառվում է ԳԼՈԲԱԼԻԶԱՑՒԱ գաղափարը, որից սարսափում են ասիական մտածելակերպով ազգերը, նույն թվում մենք։ Ինչ է դա. ազգությունների, պետությունների վերացում, մարդկության թվաքանակի փոքրացում, մարդկության կառավարում մեկ միասնական կենտրոնից եւ այլն։

Մի խոսքով երկրագնդի օպտիմալացում։ Սա վատ գաղափար չէ եւ պետք չէ սրանից սարսափել, սակայն սրա իրագործումը երկար ճանապարհ է եւ անցնելու է բազմաթիվ պատերազմների ու ավերների միջով։ Մեր խնդիրն է գոյատեւել այս վայրիվերումներին, որտեղ պետականության գաղափարը մղվում է տասներորդական պլան։ Եթե ֆիզիկապես գոյատեւում ենք, ինքնըստինքյան գոյատեւում են ազգությունն ու լեզուն։ Սակայն այս թոհուբոհի մեջ անհնար է ինքնուրույն գոյատեւել։ Մենք Եվրոպայի սրտում չենք, ինչպես Մոնակոն, Բելգիան, Շվեյցարիան եւ այլ փոքր երկրները, որոնց քեֆին կպնող չկա։ Մեր դառը բախտից գտնվում ենք բախումների կիզակետում, որտեղից փրկվելու մեզանից օձի խելք, աղվեսի խորամանկություն ու սկյուռի ճարպկություն է պահանջվում։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ ինչպես միշտ, մենք զուրկ ենք դրանցից։ Մի մասի ուշքը ուրախությունից գնում է, որ ռուսը սատկում է, էսա հայ հայ արեւմուտքը կգա ու մեզ իր գիրկը կառնի։ Մի մասը կոչ է անում չուտել, չխմել, միայն զինվել։

Չեն մտածում ում դեմ զինվել, եթե Ադրբեջանի դեմ, դա արդարացված է, բայց էնտեղ Թուրքիան է երախը բաց։ Քիչ թե շատ ընդհանուր շահեր կան Ռուսաստանի հետ(պանթյուրքիզմ եւ այլն), եւ ցավոք, Ռուսաստանը այժմ գտնվում է ծանրագույն իրավիճակում ամբողջ աշխարհի դեմ, բայց ըստ իսկ, ավելի լավ է լինել նրա հետ անորոշ ապագայով, քան երես թեքել նրանից ու հայտնվել թուրքի երախում արեւմուտքի ցավակցությունների ներքո։ Իրոք ծանրագույն վիճակում ենք, ներկա մեր կառավարիչները փորձ են ձեռք բերում եվ հնթացս փորձում օձ, աղվես ու սկյուռ լինել, որը ինչ որ չափով առայժմ հաջողվում է։ Ընդդիմությունն էլ կարծես քիչ խախանդվել է, ամենաճիշտը ներկա իրավիճակում համազգային միավորումն է, թքել անձնական ամբիցիաների ու բարեկեցության վրա ու կենտրոնանալ ազգային գոյապայքարում։ Բայց կլինի՞ սա։ Հայ ենք, չէ՞։ Ամեն դեպքում լինենք հուսառատ, չընկճվենք....