Ի՞նչ հիմնավորմամբ են «կարմիր գծերի» համար 160 հազար դրամ պահանջում

Ի՞նչ հիմնավորմամբ են «կարմիր գծերի» համար 160 հազար դրամ պահանջում

Երևանի քաղաքապետարանը առաջարկում է քաղաքի փոքր կենտրոնում «կարմիր գծերի» համար տարեկան 160 հազար դրամ վճար սահմանել, որպեսզի վարորդները ոչ թե իրենց մեքենայով, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով կամ քայլելով հասնեն իրենց ուզած վայր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ժամանակ պնդել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Իրականում գումարի չափն ուղղված չէ բյուջերի եկամուտներն ավելացնելուն։ Բարձր գումար սահմանելով` մենք ավելի շատ ուզում ենք, որ ոչ թե քաղաքացին այդ գումարը վճարի ու օգտվի կայանատեղիից, այլ չվճարի ու չօգտվի կամ էլ օգտվի օրինակ հանրային տրանսպորտից։ Կան մարդիկ, որ հասարակական տրանսպորտից կարող են օգտվել և ցերեկվա ոչ պիկ ժամերին հասնել փոքր կենտրոն, բայց նախընտրում են ավելի հարմարավետ տարբերակ` իրենց մեքենայով գալ և ուրիշ քաղաքացիների համար խցանման պատճառ դառնալ»,- նշել է փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, առաջարկվում է մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։