«Հրապարակ». Ինչու նահանջեց իշխանությունը

«Հրապարակ». Ինչու նահանջեց իշխանությունը

Ապրիլի 22-29-ը Ստրաս-բուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։ Ուշագրավ է, որ առաջին անգամ իշխանությունը դատարանի միջոցով թույլ է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ։ Քրեական գործով պայմանավորված, Գեւորգյանը չէր կարողանում բացակայել երկրից, դրա համար նրան պետք է դատարանը թույլատրեր։ Իսկ Աննա Դանիբեկյանը շուրջ տարիուկես մերժում էր նրա միջնորդությունները, անգամ ԱԺ նախագահի գրություններից հետո։

Ուշագրավ է, որ այս օրերին, երբ ընդդիմությունն իշխանության դեմ գործընթաց է սկսել, Գեւորգյանին թույլ են տալիս։ Նրա պաշտպանը դատարանում երեկ հայտարարեց, որ, հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել՝ պաշտպանել Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիությունը։ Գեւորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության կազմում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը, ուշագրավ է, որ այդ օրերին՝ սկսած ապրիլի 23-ից, ըստ տեղեկությունների, ընդդիմության պայքարը թեւակոխելու է վճռական փուլ։