Ով կփոխարինի Պետրոս Ղազարյանին

Ով կփոխարինի Պետրոս Ղազարյանին

Վարչապետի հայտնի ուղիղ միացման չստացված կադրերը «սլիվ» անելուց հետո, ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունում կադրային ջարդ է սկսվել, մասնավորապես գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն հրաժարական է տվել։ Մեզ ասացին, որ հանրայինի լրատվական բլոկից հեռացվելու է նաև Պետրոս Ղազարյանը, ով արդեն, ըստ լուրերի, դիմում է գրել։ Նրան փոխարինելու համար դիտարկում են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի թեկնածությունը։ Պետրոս Ղազարյանը մեր զանգերին չպատասխանեց, Կառլեն Ասլանյանն էլ ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց՝ ասելով, որ նման լուրերը չի մեկնաբանում։