ԱՄՆ-ին պետք է խնդրել, որ դառնանք ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից․ Վահե Գասպարյան

ԱՄՆ-ին պետք է խնդրել, որ դառնանք ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից․ Վահե Գասպարյան

«Ազգային ժողովրդավարական բևեռը» այսօր Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն էր կազմակերպել։ Մեր հարցին, թե ինչի մասին է հանրահավաքը, Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, որ 3 պահանջ ունեն․

«Հանրահավաքը ունի 3 պահանջ՝ ինքնապաշտպանության կազմակերպում, ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ, և ԱՄՆ-ին դիմել խնդրանքով՝ ստանալու ԱՄՆ՝ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ։ Դա հատուկ կարգավիճակ է, որը տրվում է այն երկրներին, որոնք ցանկանում են ստանալ այդ կարգավիճակը, ովքեր ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց ցանկանում են ԱՄՆ-ի հետ ստանալ սերտ ռազմական համագործակցություն։ Այդ կարգավիճակը տրվում է ԱՄՆ նապագահի հրամանագրով՝ առանց կոնգրեսի վավերացումների, առանց բյուրոկրատական  քաշքշուկների»,- ասաց Գասպարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։