Գագոներն էլ ընտանեկան թերթ են․․․

Գագոներն էլ ընտանեկան թերթ են․․․

Նիկոլը վարչապետ դառավ, բայց չթարգեց իր մանր ինտրիգներով, շանտաժներով առաջնորդվելը։ Եթե նախկինում կարելի էր դրան թեթև նայել, մտածելով, որ դա նեղ շրջանակների է վնասում, այսօր հնարավոր չէ չզգալ այն վտանգը, որ ինտիգային իր մանրևներով պատճառում է պետությանը։ Ցանկացած պետության ղեկավար իր երկրի շահով է առաջնորդվում։ Վերջին հինգ տարում Հայաստանում կատարված քաղաքական, դիվանագիտական գործընթացներից հնարավոր չէ անգամ գուշակել՝ թե ո՞րն էր մեր երկրի շահը։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Նրան այդ հարցը նաև ուղիղ տրվել է Արևմուտքից։ Փոխարենը տեսնում ենք պետության գլխին նստած մի մարդու, ով սեփական երկրի շահը թողած՝ այլ պետությունների հակասությունների վրա է փորձում փրկություն գտնել՝ այն էլ ոչ թե իր երկրի, այլ իր անձնական անվտանգության, աթոռի պահպանության առումով։  

Սա քաղաքական հավասարակշռված ղեկավարի հետ ոչ մի առնչություն չունեցող, հոսանքի բերանն ընկած մարդու պահվածք է։ Առավել ևս, երբ քո դիմաց գերտերություններ են և իրենք առաջնորդվում են իրենց տերությունների շահերով, ու քո փոքրիկ երկիրը նրանց համար միջոց է՝ նպատակների իրագործման ճանապարհին։ Ռուսաստան- Արևմուտք առճակատումն իր համար խաղ է դարձրել՝ ով կարող է ավելի լավ իր անձնական ամբիցիաները բավարարել, ով իր անձը կարող է ապահովագրել վտանգներից, ում հետ լինելով կարող է մի քիչ ավելի երկարաձգել իր իշխանությունը։ Հայրենիքի հերն անիծած։ Իր ընտանեկան Հայկական ժամանակից պրծանք, հիմա էլ իր թիմի մարդկանց է դարձրել պատի թերթ։ Նրանց միջոցով հայտարարություններ է անում, նրանց միջոցով Ռուսաստանի գոլն է փորձում։ Բան ունե՞ս Պուտինին ասելու, ինքդ ասա։ Թե չէ Շիրինյանի կամ Մելքոնյանի միջոցով ասել․ որ Պուտինը գա Հայաստան, կկալանավորվի, ո՞վ չի հասկանում, թե քամին որտեղից է փչում։ Հայկական ժամանակով ինչ որ բան էիր հայտարարել, Պուտինն այդ ընտանեկան թերթից իսկույն քո հոտն առավ։ Գագոներն էլ ընտանեկան թերթ են․- Պուտինը դա լավ գիտի։