Եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը

Եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը

Եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների համաձայն ստանձնած պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը, և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները օգուտ կտան նաև Հայաստանին։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ հսկայական ներդրումներ են կատարվել Կասպից ծովի տարածաշրջանով անցնող Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։

«Նախագծին մասնակցում են Կենտրոնական Ասիայի երկրները, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը։ Եթե ​​Հայաստանը կատարի Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագրերը, կարող է մասնակցել այս նախագծին»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։