Հասարակություն

Մնալու ենք մինչև վերջ ու կռիվ անենք․ ռուսը չի կարում մեզ օգնի

Մնալու ենք մինչև վերջ ու կռիվ անենք․ ռուսը չի կարում մեզ օգնի

Պետք է հստակ որոշենք՝ ինչ ենք անում։ Լավ, էս մի ակցիան արեցինք, Պուտինը զանգեց Ալևին, բա հետո, հետոն ի՞նչ է լինելու։ Ռուսը ասում է՝ ուզում ենք օգնենք, բայց չենք կարում։ Դե եթե չեք կարում, ռուս, դիմի ՄԱԿ-ին, թող ՄԱԿ-ը իր խաղապահներին ավելացնի պահենք։ Սա ի՞նչ է, ցեղասպանություն են անելու վերջը։ Այս մասին քիչ առաջ  Ստեփանակերտում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկած հավաքի ժամանակ ասաց արցախցի մի տղամարդ։

«Եթե ոչ մեկը մեզ չի օգնում, մենք պիտի որոշում կայացնենք վերջապես։ Մենք ստեղ հավի ճտերի նման չենք ապրելու։ Որոշում պիտի կայացնենք։ Ով մնալու է, մնալու է, ով գնալու է, թող գնա։ Մնալու ենք ու մինչև վերջ էլ կռիվ անենք, դա է։ Մենք մեզ անարժան չենք պահելու։ Մեր պահանջը այն է, որ ՄԱԿ-ը իր խաղապահներին ավելացնի, վերջ։ Ֆրանսիային թող դիմեն։ Եթե խոսքը գնում է ցեղասպանության մասին, հաստատ իմացեք՝ գալու են օգնեն։ Մենք պետք է վերջնական լուծենք հարցը, թե չէ ռուսը չի կարում։ Ասում է՝ ուզում եմ օգնել, բայց չեմ կարում»,- հավելեց նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image