Նոր կինոնկարում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը եւ ուրիշներ

Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կից գործող Մշակութային կենտրոնում այս տարվա մարտի 24-ին կկայանա կինոռեժիսոր Վահե Յանի՝ «Տաղ․ Հոգու ճանապարհ» կինոնկարի մոսկովյան պրեմիերան։ Կինոնկարը նկարահանվել է Հայ եկեղեցու եւ համաքրիստոնեական մեծագույն սրբերից Ս․ Գրիգոր Նարեկացու տաղերի՝ հոգեւոր պոետիկ շարականների հիման վրա։ Գլխավոր դերում հանդես է եկել Վահե Բեգոյանը, ով եւ կատարում է Նարեկացու տաղերը։
Վերջինս նաեւ սցենարի համահեղինակն է։ Դերերում հանդես են եկել՝ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան եւ Սամվել Թոփալյանը։ Կինոնկարը նկարահանվել է «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Կարծիքներ