Բացառված է, որ ես միանամ Փաշինյանին. Ծառուկյան (տեսանյութ)

Բացառված է, որ ես միանամ Փաշինյանին. Ծառուկյան (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց` արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններից հետո:

Ի պատասխան` Ծառուկյանն ասաց, թե դրանք հերյուրանքներ են, որ տարածում են իրենց դեմ, որ ԲՀԿ-ի ձայներից տանեն: Ապա հիշեցրեց, որ երբ 2020 թվականի հունիսի 5-ին ինքը պահանջում էր այս կառավարության հրաժարականը, այն ժամանակ ոչ ոք իրեն չմիացավ, իրեն չաջակցեց, ինքը դրա համար նաև բանտ նստեց, իսկ հիմա բոլորը, ըստ նրա, ընդդիմադիր են դարձել:

Ապա հստակ հայտարարեց, որ ինքը որևէ կոալիցիա չի կազմելու, չի միանալու «Իմ քայլի» հետ` նկատի ունենալով հենց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, քանզի այս ընտրություններին ոչ թե «Իմ քայլը» դաշինքով, այլ առանձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ է մասնակցելու ընտրություններին:

«Բացառված է, որ ես միանամ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց Ծառուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում