Ես Արթուր Վանեցյանի հետ ունեմ խորը ըմբռնում․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Ես Արթուր Վանեցյանի հետ ունեմ խորը ըմբռնում․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Թագուհի Թովմասյանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի և ԵՄ դեսպանի հետ միասինԵվրասիա միջազգային համալսրանում մասնակցում էր Erasmus+ ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն եվ հիմնարար իրավունքներ» կրթական մոդուլի բացման հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառումից հետո Hraparak.am-ը մոտեցավ Թագուհի Թովմասյանին՝ մի քանի հարց ուղղելու իր որոշման վերաբերյալ, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չի հրաժարվում և գործելու է որպես անկախ պատգամավոր։

Տիկին Թովմասյանը, սակայն, չցանկացավ հարցազրույց տալ, սկզբից ասաց՝ սա այդ տեղը չէ, հետո համաձայնեց երկու բառ ասել, վերջում էլ կոպտեց ու հեռացավ։

Երբ նկատեցինք, որ իր գործընկերները դժգոհում են, որ ինքը պահպանել է հանձնաժողովի նախագահը, Թովմասյանն ասաց, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը որպես  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որպես խորհրդարանում «Հայրենիք» կուսակցության քվոտայով ներկայացված անձ։

Մեր դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մանդատը դրել է, ազնիվ չէ՞ր լինի, որ ինքն էլ դներ, Թովմասյանն ասաց․ «Ազնվությունից մի՛ խոսեք, ես ունեմ «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ խորը ըմբռնում»։

Երբ հարցրինք՝ Արթուր Վանեցյա՞նն է հորդորել մնալ խորհրդարանում, Թագուհի Թովմասյանն այլևս չպատասխանեց հարցերին ու հեռացավ։

Մանրամասն՝ տեսանյութում