Հասարակություն

Գյումրեցի եղբայրները Պուտինի հետ Արցախն են պահանջում․ շիրակցի ֆերմերների ֆլեշմոբն ու արձագանքը

Գյումրեցի եղբայրները Պուտինի հետ Արցախն են պահանջում․ շիրակցի ֆերմերների ֆլեշմոբն ու արձագանքը

Շիրակցի ֆերմերներ Տիգրան եւ Գևորգ Ավագյան եղբայրները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ սեփական վարելահողի տարածքում ակցիա իրականացնելով: Ի պաշտպանություն Ռուսաստանի դաշնության՝ մեծ տարածքի վրա գրել են Z տառը, ՌԴ նախագահ Պուտինի անունը․

«Քանի որ Արցախն առանց Ռուսաստանի գոյություն չունի, մեր պադեռժկեն Վլադիմիր Պուտինին էս ձևով կենենք: Ինչըխ կտեսնինք՝ մեր իշխանությունները ձեռները լվացել են Արցախից էլ, Հայաստանից էլ: Մենք ոչ թե կախված ենք Ռուսաստանից, կապված ենք էդ երկրի հետ: Դաժե գյուղատնտեսական ոլորտը, լինի սիլիտրա, վառելիք, այլ ապրանք, էնտեղից է ներմուծվում: Էդ ռուսական ռազմաբազան էլ, որ Գյումրիում է, բացի անվտանգության երաշխիքից, քաղաքի համար տնտեսական մեծ շարժ է ապահովում, ռուսները վեչնի Գյումրիում ասես տուրիստ էղնին»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր եղբայրներից՝ Տիգրան Ավագյանը: Նրա խոսքերով իրենց ֆլեշմոբն արդեն հասցրել է արձագանք գտնել ռուս եւ ադրբեջանցի օգտատերերի շրջանում:

«Ադրբեջանցիք արդեն գրում են, թե գյումրեցի եղբայրները Պուտինի հետ Արցախն են պահանջում, մեր ուզածն էլ հենց էդ է, որ հասկընան՝ մենք մեր հայրենիքից չենք հրաժարվել, Արցախը մերն է եղել ու պիտի լինի»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image