Ադրբեջանցի տղամարդիկ մահանում են՝ նախքան թոշակի անցնելը

Ադրբեջանցի տղամարդիկ մահանում են՝ նախքան թոշակի անցնելը

Ադրբեջանում անհրաժեշտ է նվազեցնել տղամարդկանց կենսաթոշակային տարիքը՝ նրանց կյանքի ցածր տեւողության պատճառով։ 

Այս մասին լրատվամիջոցներին ասել է սոցիոլոգիայի փիլիսոփայության դոկտոր Ուզեիր Շաֆիևը։

Շաֆիևը նշել է, որ Ադրբեջանում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 71 տարի, իսկ կանանցը՝ 76 տարի, մինչդեռ կենսաթոշակային տարիքը 65 տարին է։

«Կարծում եմ, որ Ադրբեջանում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու փոխարեն պետք է քայլեր ձեռնարկել այն նվազեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝ տղամարդկանց համար։ 

Եթե նայենք վիճակագրությանը, ապա կարող ենք ասել, որ Ադրբեջանում տղամարդկանց մեծ մասը չի ապրում մինչև թոշակի անցնելը»,-նշել է մասնագետը։