Եվրո-2020 եզրափակիչ. Անգլիայի և Իտալիայի հնարավոր մեկնարկային կազմերը 

Եվրո-2020 եզրափակիչ. Անգլիայի և Իտալիայի հնարավոր մեկնարկային կազմերը 

Այսօր Երևանի ժամանակով երեկոյան 23:00-ին նախատեսված է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության (Եվրո-2020) եզրափակիչը։

Եզրափակչում մրցելու են Անգլիայի և Իտալիայի ազգային հավաքականները։ Խաղը կվարի նիդերլանդացի մրցավար Բյորն Կոյպերսը։ Հանդիպումը տեղի կունենա լոնդոնյան «Ուեմբլի» մարզադաշտում։


Գարեթ Սաութգեյթի գլխավորած Անգլիայի հավաքականի հնարավոր մեկնարկային կազմը հետևյալն է՝

1. Ջորդան Փիքֆորդ (դարպասապահ, անգլիական «Էվերթոն» ակումբ); 
2. Քայլ Ուոքեր (աջ պաշտպան, «Մանչեսթր Սիթի»), 5. Ջոն Սթոունզ (կենտրոնական պաշտպան, «Մանչեսթր Սիթի»), 6. Հարրի Մագուայր (կենտր. պաշտպան, «Մանչեսթր Յունայթեդ»), 3. Լյուք Շոու (ձախ պաշտպան, «Մանչեսթր Յունայթեդ»);
4. Դեքլան Ռայս (հենակետային կիսապաշտպան, «Վեսթ Հեմ Յունայթեդ»), 14. Քելվին Ֆիլիփս (հեն. կիսապաշտպան, «Լիդս Յունայթեդ»);
25. Բուքայո Սաքա (ձախ կիսապաշտպան, «Արսենալ»), 19. Մեյսոն Մաունթ (հարձակվողական կիսապաշտպան, «Չելսի»), 10. Ռահիմ Սթերլինգ (ձախ եզրային հարձակվող, «Մանչեսթր Սիթի»);
9. Հարրի Քեյն (հավաքականի ավագ, կենտրոնական հարձակվող, «Թոթենհեմ»)։


Ռոբերտո Մանչինիի գլխավորած Իտալիան հավանաբար հանդես կգա հետևյալ կազմով՝

21. Ջովաննի Դոննարումմա (դարպասապահ);
2. Ջովաննի Դի Լորենցո (աջ պաշտպան, իտալական «Նապոլի»), 19. Լեոնարդո Բոնուչչի (կենտրոնական պաշտպան, «Յուվենտուս»), 3. Ջորջո Կյելինի (հավաքականի ավագ, կենտր. պաշտպան), 13. Էմերսոն (ձախ պաշտպան, անգլ. «Չելսի»); 
18. Նիկոլո Բարելլա (կենտր. կիսապաշտպան, իտ. «Ինտեր»), 8. Ժորժինյո (հեն. կիսապաշտպան, անգլ. «Չելսի»), 6. Մարկո Վերատտի (կենտր. կիսապաշտպան, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»); 
14. Ֆեդերիկո Կիեզա (աջ եզր. հարձակվող, իտ. «Յուվենտուս»), Չիրո Իմմոբիլե (կենտր. հարձակվող, իտ. «Լացիո»), 10. Լորենցո Ինսինյե (ձախ եզր. հարձակվող, իտ. «Նապոլի»)։

Անգլիայի և Իտալիայի հավաքականները վերջին անգամ հանդիպել են 2018 թվականին մարտի 27-ին։ Ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1: